▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ.shamsyan.com

Shamsyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 76-ամյա Միհրան Ասլանյանը Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած Jeep մակնիշի 05 ՏՍ 841 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս մինչ շտապ օգնության ժամանումը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Վերջինիս կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more