▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ման եկան ու չգտան մորը. «Ժողովուրդ»

Օգոստոսի 18-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղում երկու երեխաների մորը՝ 28-ամյա Անահիտ Ավետիսյանին, հայտնաբերել են տան նկուղում՝ կախված վիճակում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նորաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Հարությունյանն ասաց, որ ինքնասպան եղած աղջիկը տանը մենակ է եղել, իսկ ընտանիքի անդամները դաշտում են եղել. «Երեխաները մորը ման են եկել չեն գտել, հետո ամուսինն է եկել տուն ու կնոջը գտել է նկուղում կախված: Չեմ լսել, որ ամուսիններով կռված լինեն կամ անհաշտ ապրեին, նորմալ պայմաններում էին ապրում և սիրով»:

Ըստ մեր զրուցակցի՝ Անահիտի հարազատների շրջանում խոսակցություններ են պտտվում, որ նրա այդ քայլի պատճառը առողջական խնդիրներն են եղել. «Թե որքանով է ճիշտ, չեմ կարող ասել, բայց այդպիսի խոսակցություններ կան նրանց ընտանիքում»:

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more