▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյան

«Մանդատ գողանալ չի ստացվելու, ձայներ գողանալ չի ստացվելու, ժողովուրդը սա ձեզ չի ներելու»,- ԿԸՀ-ի բակում դիմելով իշխող ուժին ու ԿԸՀ-ին, հայտարարեց ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նրա շուրջը հավաքված քաղաքացիները ԿԸՀ-ի հասցեին վանկարկում էին «ամոթ, ամոթ»:

***

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ԿԸՀ նիստից հետո հայտարարեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ուներ զգալի թվով ձայներ, արդյունքները անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր, որ ԲԿՀ-ն չհայտնվի ԱԺ-ում։
«ԿԸՀ-ի ամփոփման նախագծի մեջ օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցն էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա: Էս դեպքում, բնականաբար, հասկանալի է, որ որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի ձայնն իջեցնելով դողդոջուն ձայնով այս հատվածն այնպես ընթերցել, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է կիրառվում, բոլորին էլ հասկանալի է, որ կոնկրետ այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր, որ պարզապես ԲՀԿ-ն թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում: 3000-ից ավելի մեր հայրենակիցների քվեարկության արդյունքը անտեսվել է, որի արդյունքում 58000-ից ավելի վստահության քվե ստացած ուժը չի հայտնվել խորհրդարանում, ուրիշ էլ ի՞նչ կարող է լինել ավելի էական ընտրությունների ազդեցության վրա: Սա մեկ կուսակցության շահի համար մղվող պայքար չէ, այլ` հանուն արդարության»,- ասաց նա:

***

ԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանը հաստատեց, որ վերընտրություն չի լինի 12/13, 10/51, 36/65 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները չեղարկվել են: Սա դժգոհություն առաջացրեց ներկաների, հատկապես ԲՀԿ-ի լիազոր անդամների միջև: «Կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք, կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք»,- մի քանի անգամ սպառնալով` փորձեց բողոքի ձայնը լռեցնել Վահագն Հովակիմյանը: «Երբ որ մենք որոշումը կկայացնենք, կդիմեք Սահմանադրական դատարան, մի խոչընդոտեք նիստը, լռե′ք, դադարեցրե′ք, կոռեկտ պահե′ք ձեզ»,- ասաց նա:
Այդ պահին ոտքի կանգնեց ԲՀԿ-ի խոսնակ Իվետա Տոնոյանն ու ամոթանք տվեց. «Պիտի բացատրություն տաք` որն է էական ազդեցությունը... Մենք չենք խոչընդոտում, այդ դուք եք խոչընդոտում ձեզ նշանակած իշխանությունների հայտարարած ժողովրդավարությանը»:
«Եթե ՔՊ-ին անցնելու համար 300 ձայն պակասած լիներ, էլի՞ էիք անկարևոր ճանաչելու այդ 3 ընտրատեղամասերի արդյունքները»,- հակադարձեց լիազոր անդամներից մեկը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more