▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկական սրճարանին այրվող գազով լիցքավորված փուչիկների մատակարարը անցել է ընդհատակ.«Ժամանակ»

«Երևանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունի գործով Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ քր.օր,-ի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը, որոնք կատարվելեն մանկահասակների համար նախատեսված ապրանքների կապակցությամբ):

Մանկական սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը օրեր առաջ «Ժամանակին» ասել էր, թե իրենց փուչիկներ է մատակարարում «Փուչիկների աշխարհ» ՍՊԸ-ն, որը Լիցենզավորված ընկերություն է և մասնագիտացած է այդ գործում, բայց երեկ պարզեցինք, որ ոչ մի լիցենզավորված ընկերություն էլ չկա: Փուչիկները սրճարանին մատակարարում է Արթուր Կտեյան անունով մասնավոր ձեռներեց, որը դրանք լիցքավորել է իր ավտոտնակում, այն էլ՝ ոչ թե հելիումով, այլ սովորական այրվող գազով, իսկ այժմ անցել է ընդհատակ»,– գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more