▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Իջեւանում մահացած զինծառայողի մասին. նա հակառակորդի գնդակից չի մահացել. galatv.am

galatv.am-ը գրում է, որ մարտական հենակետում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանին գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց: Սակայն նա արդեն մահացած է եղել:

Այս մասին հայտնել է Իջեւան բժշկական կենտրոնի հերթապահող վիրաբույժ Սասուն Շահինյանը:  Կրակոցը նրա գլխին արձակվել է հեռվի՞ց, թե մոտ տարածությունից հարցին վիրաբույժը դժվարացել է պատասխանել: Նա ասել է, որ ամեն ինչ պարզ կդառնա քննության ընթացքում:

Կայքի տեղեկությունների համաձայն, 19-ամյա զինծառայողը չի մահացել հակառակորդի կողմից արձակված գնդակից, այլ հրազենային վնասվածք ստացել է մոտ տարածությունից, սակայն դժվար է ասել նա ինքնասպանություն է կատարել, նրան հասցրել են ինքնասպանության, թե՞՝սպանել:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more