▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ թմրադեղեր վաճառելու կասկածանքով ձերբակալված գլխավոր բժշկի գործից.«ՉԻ»

Սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։ Այս դեպքին անդրադարձել է «Չորրորդ ինքնիշխանությունը»՝ գրելով.

 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկություննեը իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։

 

Սեպտեմբերի 6-ին լրանում է գլխավոր բժշկի ձերբակալության 72 ժամը, և «ՉԻ»–ն փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի վարչությունից ստանալ մեկնաբանություն՝ Հարությունյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «ՉԻ» հարցին ի պատասխան նշեց. «Այսօր (երեկ) լրանում է նրա ձերբակալության ժամկետը, նրան պետք է տանեն դատարան և դատարանը պետք է այսօր(երեկ)  որոշի՝ երկարաձգվելո՞ւ է կալանքը, թե ոչ։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդանոցի գլխավոր բժշկի փաստաբանը նրա որդին է»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more