▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ «Վերնիսաժի» դեպքի մասին ականատեսի աչքերով. «Հրապարակ»

«Դեպքի պահին Վերնիսաժի հարևանությամբ իր փոքրիկի հետ զբոսնող մեր զրուցակիցը պատմեց հետևյալը. «Մոսկվայում ապրող, աշխատող երկու «ջանավար» տղաներ, որոնք կարծես մեր շենքում տուն ունեն, սակայն ավտոն կանգնեցնելու տեղ չկար, կանգնեցրին այնտեղ, որտեղից բացվում է մյուս ավտոմեքենաների՝ կայանատեղիից դուրս գալու մուտքը, շենքի ախրաննիկն ասաց՝ մի կանգնեցրեք, մարդիկ պետք է դուրս գան, իրենք ասին՝ թող սպասեն, բարձրացան վերև. մոտ կես ժամ չկային։ Այդ ժամանակ Յուվեցի Կարոյի փեսան (որի մյուս եղբայրն էլ Սերվիզի Անդոյի՝ Անդրանիկ Մանուկյանի փեսան է) ուզում էր դուրս գալ շենքի կայանատեղիից, մոտ կես ժամից «ջանավարները» լիֆտից վերջապես դուրս եկան, ախրաննիկն ասաց՝ տեսեք, ես ձեզ ասում էի, էս մարդիկ կես ժամ է՝ ձեզ են սպասում։

«Բա պտի սպասեն»,– ասին։ Էն Յուվեցու փեսան էլ, թե՝ փոխարեն ներողություն խնդրեք, էդ ինչ եք ասում։ Ու սկսվեց վիճաբանությունը։ «Ջանավար» տղերքը բացել էին մեքենայի դուռը և վերջինիս կնոջ ու երեխայի ներկայությամբ փորձում էին Յուվեցու փեսայի ոտքից քաշելով՝ մեքենայից հանել, այ, էդ ժամանակ էլ Յուվեցու փեսան սկսեց կրակել՝ վիրավորելով անմեղ մարդկանց»։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ անօրինական ատրճանակից։
Մեր տեղեկություններով, դեպքի ողջ ընթացքը տեսանկարահանվել է շենքի անվտանգության համակարգի կողմից, և նկարահանվածը գտնվում է ոստիկանությունում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more