▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Բադեյանը պիտի ամոթից գետինը մտնի...«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Այո, սեփականատեր եմ եւ ես որեւէ բան չունեմ թաքցնելու, ամոթ է աղքատ լինելը, ամոթ  չի հարուստ լինելը»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը»։

 «ՉԻ»-  Մանվել Բադեյանն ինչ-որ տեղ ինչ-որ բան լսել է, բայց կիսատ-պռատ։ Բանն այն է, որ մոտավորապես այդպիսի միտք հայտնել է միջնադարի չինացի փիլիսոփաներից մեկը, բայց նրա միտքը հնչում է այսպես. «Եթե պետությունում իշխում է օրենքը, աղքատ լինելն ամոթ է, իսկ եթե իշխում է անօրինությունը, հարուստ լինելն է ամոթ»։ Հայաստանում օրենքն է իշխում, թե անօրինությունը, բոլորին է հայտնի։ Համենայն դեպս, սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ ազգաբնակչության առնվազն 82 տոկոսի կարծիքով՝ Մանվել Բադեյանը պիտի ամոթից գետինը մտնի։ Այլ հարց է, որ նա գետինը մտնելու փոխարեն ՀՀԿ է մտել ու դարձել պատգամավոր»։

 

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more