▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաուրո Գեւգեոզյան. Չեմ միանա Հայաստանի հավաքականին, քանի որ ՀՖՖ-ն առաջին կարգի տոմս չտրամադրեց ինձ

Ես հրավեր ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականից եւ պատրաստվում էի միանալ հավաքականին: Միակ պահանջը, որ ներկայացրել էի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, դա ինքնաթիռի առաջին կարգի տոմսն էր, սակայն ՀՖՖ-ն մերժեց ինձ: Թռիչքը տեւում է 20 ժամ եւ ես ընդամենը մեկ օր էի ունենալու ուժերս վերականգնելու համար:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում հայտարարեց ուրուգվայական «Ֆենիքսի» 27-ամյա հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, ով մոտ օրերս կտեղափոխվի պարագվայական «Լիբերտադ»:

«Ես չեմ միանա Հայաստանի հավաքականին փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի թիմի հետ խաղին: Ես հրավեր ստացել եմ Հայաստանի հավաքականից եւ պատրաստվում էի միանալ հավաքականին: Միակ պահանջը, որ ներկայացրել էի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, դա ինքնաթիռի առաջին կարգի տոմսն էր: Ես երկար ժամանակ պետք է անցկացնեի ինքնաթիռում: Գալիս եմ լրիվ այլ աշխարհամասից: Թռիչքը տեւում է 20 ժամ եւ ես ընդամենը մեկ օր եմ ունենալու ուժերս վերականգնելու համար: Դա իմ միակ պահանջն էր եւ կարծում եմ՝ այն արդարացի էր` հաշվի առնելով ճանապարհի երկարությունը: Սակայն ինձ մերժեցին: Ստացվում է, որ ես այնքան էլ կարեւոր ֆուտբոլիստ չեմ Հայաստանի հավաքականի համար եւ առավելագույնն արժանի եմ ինքնաթիռի էկոնոմ կարգով ժամանելուն: Նորանոր հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի հավաքականին»,- զրույցում ասաց Մաուրո Գեւգեւոզյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Վալանս քաղաքում  ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի թիմի հետ: Այդ խաղին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը եւ հոլանդական «Էմեննի» կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, ով փոխել է Մամեդով ազգանունը Հայաստանի հավաքականում հանդես գալու համար:

 

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` footballcity.am կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more