▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարիտա Պոզոյան. Եթե կա փող,իսկ դու առանց ընտանիք ես` դա մեծ դժբախտություն է

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ռուսաստանի ձայն» շոուի եզրափակիչում հայտնված երգչուհի Մարգարիտա Պոզոյանը, որը հայտնի է նաև բեմական Arishata անունով, «Ռոսիյսկայա գազետա»-ին  տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե որքան գումարով է հնարավոր ապրել:

Գրում է 1in.am-ը. «Գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է նվազագույն սպառողական զամբյուղը: Բայց անգամ Մոսկվայում, այն, ըստ իս, այնքան էլ մեծ չէ: Այսօր շատ դժվար է ապրել նրանց համար, ովքեր որոնում են իրենց նպատակը, նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատել կոպեկի համար: Ներկայիս եկամուտով դժվար է երեխա ունենալ: Իսկ առանց ընտանիքի չի լինի երջանկություն: Երբ կա փող, իսկ անձամբ դու առանց ընտանիք ես, ապա դա մեծ դժբախտություն է»,- պատասխանել է ծագումով հայ, ռուսաստանաբնակ երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more