▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Մելիքյանը հերիք չէ Թուրքիայում բիզնես է հիմնել, ամեն օր պարծենում է իր`թշնամու երկիրը զարգացնելով

Դիտեք նաև՝

Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, ինչպես նաև կիսվում այն լուրով, որ ինքն ու ամուսինը սրճարան են բացել Թուրքիայում, իսկ անունը դրել իրենց դստեր անունով`Ադելլա:

ՍթարՆյուզ-ն  է գրում ու հավելում․ «Մարիամն այնպես է հիանում և ամեն անգամ կիսվում այս լուրով, ասես ինքն իր հայրենիքի համար մի մեծ ու շոշափելի գործ է անում: Մարիամ ջան, արածդ այլ բան չէ, քան թշնամուդ երկիրը ծաղկեցնելն ու քո`թեկուզ փոքրիկ քայլով,  զարգացնելը, այնպես որ այնքան էլ մեծ հպարտանալու առիթ չէ:

Նշենք նաև, որ դերասանուհին ինստագրամյան էջում հաճախ է հարցուպատասխանի ձևաչափով շփվում իր հետևորդների հետ, ովքեր տարբեր հարցեր են հնչեցնում`ուղղված դերասանուհու անձնականի, ամուսնու և Թուրքիա տեղափոխվելու հետ:

Հետաքրքրականն այն է, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ կատարած դերասանուհին նշում է, որ իր վիրահատություններն ու դիմային փոփոխությունները շատ չեն, և դրա հետ մեկտեղ`առանց կաշկանդվելու հրապարակումներ է անում, որտեղ երևում է`ինչպիսին է եղել Մարիամը շուրջ 10 և ավելի տարի առաջ: Թեպետ Մարիամի խոսքն ու փաստերը միմյանց յետ կապ չունեն, այնուամենայնիվ դերասանուհին չափազանց ինքնավստահ է »։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more