▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիաննա Հովհաննիսյան.«Այս կոսմետիկական պարագաներից պետք է ունենա յուրաքանչյուր կին»

Հաճելի նորություն աղջիկների համար,այսուհետ ձեր գեղեցկությունը ընդգծելու և խնամված լինելու համար Հայաստան է ներմուծվում  բրիտանական հայտնի MeMeMe բրենդի կոսմետիկան: Այդ մասին հոգացել է երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը,ով  հանդիսանում է բրենդի պաշտոնական ներմուծողը Հայաստանում: Երեկ Մոսկովյան 25 հասցեում տեղի ունեցավ  MeMeMe Cosmetics London սրահի պաշտոնական բացման արարողությունը: 

«Բրենդը բավականին լայն տարածում ունի ամբողջ աշխարհում`Եվրոպայում,Ամերիկայում,Ավստրալիայում: Հայաստանում դեռ չկար այդ բրենդը այդ իսկ պատճառով որոշեցինք ,որ պետք է լրացնել այդ բացը: Այս բրենդից օգտվում են նաև համաշխարհային աստղեր` Կիլա Նայթլին,Ջեսի Ջեյը ,ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դքսուհի`  Քեյթ Միդլթոնը»,-Asekose.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց Մարիաննա Հովհաննիսյանը: Երգչուհու խոսքերով այս կոսմետիկական պարագաներից պետք է ունենա յուրաքանչյուր կին: Նաև հավելեց,որ չնայած իր բարձր որակին և մեծ տեսականուն կոսմետիկան իր մատչելիությամբ հասանելի է բոլորին:

Տեղեկացնենք նաև, որ բացի սրահում ներկայացված տեսականուց,այնտեղ գործում է փոքրիկ գեղեցկության սրահ, որտեղ մատուցում են դիմահարդարման և վարսահարդարման ծառայություններ:

Լուսանկարը` Kamoblog-ի

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more