Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները` ուղղված Սերժ Սարգսյանին, իրենց մեջ պարունակում էին առնվազն մարզպետի հինգ պաշտոն: Այս փաստը մարզպետները ցավոտ են ընդունել ու կարծում են, որ Սերժ Սարգսյանն այդ քայլին չի գնա: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով երկար տարիներ զբաղեցնում է այդ պաշտոնը, «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով սույն պահանջին, ասաց. «Ես չեմ կարծում, որ մեր երկրի նախագան Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական առաջարկությունը կընդունի: Վերջիվերջո, խորհրդարանական ընտրություններն անցել են, ձևավորվել է իշխանություն, առաջիկա 5 տարիներին, դա պատասխանատվություն ա, ես չեմ կարծում, որ նախագան կգնա էդպիսի քայլի: Իսկ եթե կգնա այդպիսի քայլի, ուրեմն հեռանկարում կունենան հատուցումներ, որոնք որ մենք կընդունենք»: Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարծում է, որ եթե պահանջում է, դա չի նշանակում, թե որևէ մեկը պիտի նրա պահանջը կատարի: «Հւսմենայնդեպս, ես գիտեմ նաև այն, որ որևէ մեկի պաշտոնը ցմահ չի, բայց դա «Ժառանգություն» կուսակցությունը չի որոշում»:
Մարզպետները նեղսրտած են Րաֆֆիի պահանջներից
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


