▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշա Ռասպուտինան 5 միլիոն դոլարանոց բնակարան է գնել

Ճանաչված երգչուհի Մաշա Ռասպուտինան Կիևի կենտրոնում 5 միլիոն դոլարով շքեղ երկհարկանի բնակարան է գնել:  

Մաշայի և ամուսնու՝ 500 ք.մ. տարածքով բնակարանը վերջին` 21-րդ հարկում է, որտեղից երևում է Դնեպրը, Պեչորյան մայրավանքը, Մարինյան եւ հավերժ փառքի զբոսայգիները: Բնակարանի ներքին հարդարումը լինելու է դասական բարոկկո ոճով. բոլոր սենյակների պատերը սպիտակ են լինելու՝ ոսկեգույն նախշերով, հատակը` բնական փայտից: Բնակարանի արժեքը շուրջ 5 միլիոն դոլար է:

Բնակելի համալիրում  կան. ստորգետնյա մեծ ավտոկայանատեղի, լողավազանով ֆիթնես կենտրոն, մարզասրահ, բացօթյա մարզվելու համար նախատեսված տարածք, ընտանեկան հանգստի գոտի: Կա նաև SPA կենտրոն, շոգեբաղնիք, մերսման սենյակներ: Ռասպուտինայի նոր բնակարանի վերանորոգումը կավարտեն գարնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more