▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասնակցելու եմ եռակողմ հանդիպմանը, տեղյակ չեմ՝ Ալիևը հաստատե՞լ է մասնակցությունը

«ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում: Ես հաստատել եմ իմ մասնակցությունը: Անկեղծ ասած տեղյակ չեմ՝ Ադրբեջանի նախագահը հաստատե՞լ է, թե՞ ոչ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանությանը. կարող եմ ավելի հետ գնալ և հասնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն: Կարծում եմ՝ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ պարզաբանումներ, մտքերի փոխանակում, հարցադրումներ պետք է հնչեն»,- ասաց Փաշինյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more