▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Mercedes-ն ու Hyundai միկրոավտոբուսը

Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած Mercedes e 320 մակնիշի 11 AM 031 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Արեշ 30 փողոցի բնակիչ, 60-ամյա Սամվել Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի 4334 Տ համարանիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչնչեը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai ավտոբուսը հաշվառված է «ՍԱՔ-ԽԱՉ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more