▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր և որդի հարվածել են օպերլիազորի գլխին և փորձել խլել նրա ատրճանակը. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ուսանողական 4-րդ շենքի 31 բնակարանում կրակոցներ են հնչել և նշված բնակարանից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նշված շենքի բնակիչ, 31-ամյա Վլադիմիր Գրիգորյանը՝ ձեռքերի դաստակները կտրած և ոտքի վնասվածքով, և ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը:

Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին. «Կեսօրին Վլադիմիրը իր ձեռքի դաստակներն իր անչափահաս երեխաների ներկայությամբ կտրում է, հետո երեխաներին ասում է, որ մամային ասեք, որ ես երակներս կտրել եմ, թող գա դանակը տանի, վախվորած երեխաները մտնում են իրենց հարևանի տուն և կատարվածի մասին ասում հարևանին»:

Հարևանն էլ այդ մասին տեղեկացնում է Բազումի բաժնի օպերլիազոր Արման Ֆնդկյանին ու հայտնում, որ երեխաները վախվորած են: Օպերլիազորը մեկնում է նշված հասցե: Հարևաններից մեկը ով չցանկացավ իր անունը հայտնել ֆոտոլրագրողին ասում էր. «Երբ օպերլիազորը մտնում է դրանց տուն Վլադիմիրը մորը ասում է՝ լոմով տալիս ես գլխին, թող ընգնի, զենքը խլենք, գլխից գյուլենք, սակայն մայրը, լոմի փոխարեն, աթոռով թիկունքից հարվածում է օպերլիազորի գլխին և նրան տապալում գետնին: Բարեբախտաբար օպերլիազորը ճիշտ է կողմնորոշվում նախ 2 անգամ նախազգուշական կրակոց է արձակում, որից հետո կրակում է իր վրա հարձակվող մոր և որդու ուղղությամբ՝ վնասելով տղայի ոտքը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more