▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը ինքնասպանություն է գործել որդու գերեզմանի մոտ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Դիլիջանի ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան փողոցին հարակից գերեզմանատանը կախված դի կա:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 62-ամյա Ա. Ա.-ն ծառից կախվելու միջոցով ինքնասպան էր եղել: Նշված գերեզմանում թաղված է նրա երիտասարդ տղան: 
Հաղորդում է shamshyan.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more