▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի տհաճ արկածը Ծիծեռնակաբերդում.«Հրապարակ»

 

«Նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը, որը պաշտոնական այցով Հայաստանում էր և այդ օրը պետք է պսակ դներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, իր կամքից անկախ, տհաճ արկածի մեջ է ընկել: Չնայած այցը նախապես էր ծրագրված, և ՀՀ ԱԳՆ-ն ամեն ինչ արել էր արարողության ժամանակացույցը չխախտելու համար, նախարարը մոտ 40 րոպե ուշացումով է հասել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրան անմռունչ սպասելիս է եղել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Լիդինգթոնի ժամանելուց րոպեներ անց դեպքի վայրին է մոտեցել ԱԳՆ ավտոմեքենան, որի միջից հանել են մի «օգտագործված» ծաղկեպսակ «Բրաբիոնից»: Այն ոչ ամբողջությամբ է պատված եղել ծաղիկներով:
 
Հետևից պենոպլաստե դատարկ կտոր է երևացել: Դատարկությունը սքողելու համար ինչ-որ սև քող է փաթաթված եղել պսակին: Բայց քամին այնպես է պոկել-տարել քողը, որ այն ոչ թե պենոպլաստի դատարկությունն է ծածկել, այլ պսակը տանող մարդկանց գլուխները: Մի խոսքով, խայտառակ տեսարան: Վատն այն է, որ Հայաստանից հետո նա պաշտոնական այցով Ադրբեջան էր մեկնելու, որը հայտնի է արարողությունների և ծաղիկների ճոխությամբ»,–գրում է թերթը։

«Նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը, որը պաշտոնական այցով Հայաստանում էր և այդ օրը պետք է պսակ դներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, իր կամքից անկախ, տհաճ արկածի մեջ է ընկել: Չնայած այցը նախապես էր ծրագրված, և ՀՀ ԱԳՆ-ն ամեն ինչ արել էր արարողության ժամանակացույցը չխախտելու համար, նախարարը մոտ 40 րոպե ուշացումով է հասել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրան անմռունչ սպասելիս է եղել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Լիդինգթոնի ժամանելուց րոպեներ անց դեպքի վայրին է մոտեցել ԱԳՆ ավտոմեքենան, որի միջից հանել են մի «օգտագործված» ծաղկեպսակ «Բրաբիոնից»: Այն ոչ ամբողջությամբ է պատված եղել ծաղիկներով: Հետևից պենոպլաստե դատարկ կտոր է երևացել: Դատարկությունը սքողելու համար ինչ-որ սև քող է փաթաթված եղել պսակին: Բայց քամին այնպես է պոկել-տարել քողը, որ այն ոչ թե պենոպլաստի դատարկությունն է ծածկել, այլ պսակը տանող մարդկանց գլուխները: Մի խոսքով, խայտառակ տեսարան: Վատն այն է, որ Հայաստանից հետո նա պաշտոնական այցով Ադրբեջան էր մեկնելու, որը հայտնի է արարողությունների և ծաղիկների ճոխությամբ»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more