«Երեկ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներով մտավ դահլիճ: Աժ աշխատակազմի աշխատակիցը, մեծ ծաղկեփունջն առած, ուղեկցում էր նրան: Աբրահամյանը չնստեց իր տեղում, սպասեց ներքևում, բոլորը, շունչները պահած, փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Շարքերի միջից առանձնացավ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, նա նստած տեղից իջավ դեպի Հովիկ Աբրահամյանը, աստիճանների վրա նրան բռնեց Նաիրա Զոհրաբյանը և համբուրեց ՀՀԿ պատգամավորին: Բոլորը հասկացան, որ Արփինեի ծննդյան օրն է: Հովիկ Աբրահամյանը ծաղիկները նվիրեց հոբելյարին, շնորհավորեց, նստեց իր տեղում, և նիստն սկսվեց»:
Մեծ ծաղկեփունջ` ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի համար
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


