«Դիմադրություն» շարժման համակարգող, ՀՅԴ-ական գործիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ շարժումը կավարտվի միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա:
Նրա խոսքով՝ «այդ օրը հեռու չէ»:
«Կարևորը՝ պայքարը չդադարի, օրեցօր աճի: Երբ հասնենք կրիտիկական կետին, իրենք այլընտրանք չեն ունենալու.... Որևէ պրոցես կանգ չի առնելու. մեզնից որևէ մեկը ոչ հանգիստ է պլանավորում, ոչ բան: Ամբողջ խոսակցությունը՝ շարժումը պահելու, ընդլայնելու մասին է. նոր փուլ չասեմ, բայց մեծ մարտի պատրաստվելու ուղղությամբ ենք գնում»,- նշել է նա: