Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Ձեռքիս տակ եղած հանրային կարծիքի թարմ հարցումները դարձյալ ապացուցում են, որ ՀՀ բնակչության ճնչող մեծամասնությունը չի սատարում ՀՀ դե-ֆակտո իշխանության վարած «խաղաղության օրակարգը» Թուրքիայի հետ։
«Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ» հարցին մեր երկրի բնակչության մեծամասնությունը՝ (շուրջ 60%-ը) պատասխանել է, որ ունի բացասական կարծիք, այսինքն՝ դեմ է այդ փաստացի կապիտուլիացիոն գործընթացին։ Միանշանակ դրական է տրամադրված ընդամենը 7%-ը, որն էլ իր հերթին հետևողական քարոզի արդյունք է, որ վարվում է օրնիբուն պետական և իշխանական ռեսուրսներով։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մեր հանրությունը գիտի առկա խնդիրները, սակայն չի ստանում անհրաժեշտ ազդակներ դիմադրելու համար։ Իսկ ազգային ուժերը պետք է բավականաչափ խոհեմություն և ջանք գործադրեն առկա դիմադրական պոտենցիալը ճիշտ օգտագործելու և ազգային օրակարգ հաստատելու համար։ Վերջիններիս կողմից բոլոր մեղադրանքներն ու պիտակավորումները մեր երկրի բնակչության հանդեպ ոչ միայն անարդյունավետ են, այլև սխալ ու դատապարտելի ազգային խնդիրների լուծման առումով։ Այս թեմայով ավելի մանրամասն գրել եմ Հայկական ալիքում և կգրեմ առաջիկա շաբաթ։ Հետևե՛ք և տարածե՛ք»։
|