▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծարենցի հոգեթով երգն ու Project LA-ի նոր տեսահոլովակը

Արմինե Անտիկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Project LA-ի նոր տեսահոլովակն ու գրել․ 

Ռեժիսոր և պրոդյուսեր Սուրեն Սահակյանի չքնաղագույն աշխատանքի, Մոնիկա Բալդրյանի հուզական ու այնքան նրբագեղ պարի, Լիանա Ռուստամյանի անզուգական թռչնատառերի և Գոռ Սուջյանի աննման մեկնությամբ Project LA -ի և Մեծարենցի հոգեթով երգը վերջապես պատկեր ու կերպ առավ։

LA ջան, ընդունիր հոլովակը որպես նվեր և շնորհավոր դեկտեմբերի 1։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին լրանում  է  Project LA-ի՝ Երևանում կայացած առաջին համերգի 6-րդ տարին։

Դեկտեմբերի 1-ին լրանում է նաև Project LA-ի հիմնադիր և բոլոր երաժշտությունների հեղինակ Լևոն Արևշատյանի և լրագրող, արվեստագետ Արմինե Անտիկյանի ամուսնության 20-ամյակը։

Ցայգանվագ

Կուգա սիրերգն հեղեղատին
     անտառներու մեջ մենիկ,
երբ ժըխորներ պահ մ’ընդհատին,
     հասնի գիշերն երջանիկ.

Արևելքի գիշեր մը ջինջ,
     շափյուղազարդ երկինքով,
ուր հեշտություն է ամեն ինչ,
     ամեն իր լի բուրմունքով:

Ծառաստվերի տակ սխրալի,
     բուներուն մոտ ու հեռու,
ջինջ հեղեղը կը թավալի
     արծաթացող լույսերու:

Ու կը շրջի անտես ոգին
     հոն անտառի ծառերուն`
խարշափն որոնց թույլ, հեշտագին,
     կը նվագե օրորուն:

Պիշ կը դիտեմ սաղարթախիտ
     արահետները նրբին,
ու երազներս ականակիթ
     հետզհետե կը թափի՜ն…

… Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի́ս,
     դեռ մինչև ե՞րբ տառապիմ՝
պրպտելով անրջանքիս
     թոշ ծաղիկը մտերիմ:

Գուցե վաղը մթնե հոգիս,
     գուցե դո՜ւն ալ թարշամիս,
մ’եղծեր հըմայքն անրջանքիս
     ու ծաղիկը պաշտումիս…

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more