ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ, երբ տիկինն ընտրվում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ես դեռ ՀՀ ԱԺ պատգամավոր էի և հնարավորություն ունեցա ԱԺ ամբիոնից արտահայտել մասնագիտական կարծիքս սույն տիկնոջ մասնագիտական որակների վերաբերյալ: Նրան ուղիղ ասեցի, որ ինքը մասնագիտական հանրույթի մոտ չի վայելում հարգանք և չունի հեղինակություն, հետևաբար, նրա ընտրության պարագայում, ՀՀ-ն ոչ միայն չի ունենա իրական մարդու իրավունքների պաշտպան, այլև լուրջ ռիսկ կառաջանա հաստատված բարձր նշաձողի անկման համար։ Հատուկ նշեցի նաև, որ նրա ընտրվելու պարագայում, իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հեղանակությունը մեծ վնաս կկրի: Փաստորեն նույնիսկ դա էլ չստացվեց նրա մոտ: Իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա ապացուցեց, որ ես ճիշտ էի. ինքը չունի հեղինակություն, չի վայելում հարգանք մասնագիտական հանրույթի շրջանում, և որ ամենակարևորն է` ահռելի մեծ վնաս հասցրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությանը: Տեսնենք հաջորդն ում են առաջադրելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում»: |
«Մեկ տարվա ընթացքում տիկինն ահռելի մեծ վնաս հասցրեց ՀՀ ՄԻՊ-ի ինստիտուտի հեղինակությանը»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet