▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկդ մյուսիդ սխալով մի ուրախացեք և հրապարակավ հրճվանք մի ապրեք` Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ականներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն,  անդրադառնալով Ծաղկաձորում կայացած ՀՀԿ հավաքին, մասնավորապեսմ գրել է. 

«Վարչապետն առաջարկել է խմել ԱԺ նախագահի կենացը: Բոլոր կենացները խմելիս կարմիր թելի նման կրկնվել է Սերժ Սարգպանի կենացն ու քծնական հաճոյախոսությունների տարափը: Վերջում մոտ 10 րոպեանոց ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, ով ասել է մոտավորապես հետևյալը. մենք մի թիմ ենք, մեկդ մյուսիդ սխալով մի ուրախացեք և հրապարակավ հրճվանք մի ապրեք: Ապա խոսել է ընդդիմության մասին, հայրենասերը նա չէ, ով հաշվում է, տեսնում է. որ դահլիճում 65 հոգի կա, չի գրանցվում ու սկսում է բոյկոտ անել, իսկ հենց տեսնում է 66 են, գրանցվում է: Այն մարդիկ, որոնք կարծում են, թե երկիրն առանց իրենց կկործանվի՝ չարաչար սխալվում են, բայց մենք մեր ժողովրդի մասն ենք համարում և նրանց, և մյուսներին: Նաև նրանց, ովքեր քննադատում են մեզ: Չնայած այդ քննադատողներից ոմանք մեր երկրի դժվար ժամանակներում ընդամենը 5-6 տարեկան են եղել:

 

Ապա բերել է Արտաշես Գեղամյանի օրինակը, ասելով՝ երբ Գեղամյանը ժամանակին քննադատում էր ինձ, դա անում էր ուրիշներին դուր գալու համար, այլ ոչ թե այն պատճառով, որ ես պաշտպանության վատ նախարար էի, և ես դրան նորմալ էի վերաբերվում: Հակառակ դեպքում հիմա չէինք կարողանա նրա հետ միասին ճանապարհ գնալ: Ապա ռեբուսանման մեսիջներ է հղել՝ բոլորդ մեզ համար կարևոր եք. կան պատգամավորներ, որ ավելի շատ բան են անում, քան նախարարները: Կան նախարարներ, որ ավելի օգտակար են, քան շատ պատգամավորներ: Կան մարզպետներ, որ իրենց մարզից ընտրված 3-4 պատգամավորից շատ գործ են անում:


Եվ վերջապես կրկնել է իրենից «պաշտպանելու» միտքը, բայց ոչ թե Ղարաբաղի, այլ Հանրապետականի, Անդրանիկ Մարգարյանի մասով՝ վաղը սկսելու են ինձնից պաշտպանել ՀՀԿ-ն և այլն»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more