▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկնած եւ չվերադարձած անձանց թիվն աճել է ավելի քան տոկոսով. «Ժողովուրդ»

«Այս տարվա առաջին ինն ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնել եւ Հայաստան չի վերադարձել 51 հազար 954 մարդ։ Մասնավորապես, երկու օդանավակայաններից արտերկիր են մեկնել ընդհանուր 825 հազար 971 մարդ, իսկ վերադարձել են 774 հազար 17-ը։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում վերը նշված օդանավակայաններից մեկնել է 665 հազար 809 մարդ, իսկ վերադարձել՝ 622 հազար 585-ը, այսինքն՝ չվերադարձածների թիվը կամ նույնն է թե՝ բացասական տարբերությունը, կազմել է 43 հազար 224։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ անցած տարվա համեմատ այս տարվա երեք եռամսյակներում Հայաստանից մեկնած եւ չվերադարձած մարդկանց թիվն աճել է ավելի քան 20 տոկոսով։ Իհարկե, ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, կասեն, որ գնացած չեկածների այս թիվը դեռ չի նշանակում, որ այդքան մարդ արտագաղթել է, քանի որ մինչեւ տարեվերջ նրանց մի մասը դեռ կվերադառնա։ Սակայն իրականում այդ թիվը կշարունակի աճել, իսկ ՀՀ ղեկավարությունն էլ կշարունակի արտագաղթի գոյությունը հերքել»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more