▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը

Idram Junior հավելվածի արդեն սիրված Junius մրցաշարը մեկնարկում է վերջին անգամ՝ երեխաներին տալով խաղալու միջոցով կրթվելու և արժեքավոր մրցանակներ շահելու հնարավորություն։

Junius ֆինանսական առցանց մրցաշարին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները, իսկ լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցներին սպասվում են Իդրամ ընկերության կողմից սահմանված մրցանակները:

Մրցաշարի հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կհաղթահարի 1-ից 50-րդ բոլոր փուլերը և կհավաքի առավելագույն թվով բյուրեղներ։ Եթե մի քանի մասնակից ունենան հավասար քանակի բյուրեղներ, հաղթող կհամարվի այն մասնակիցը, ով բոլոր փուլերը կանցնի ամենակարճ ժամանակում։

Յուրաքանչյուր փուլում մասնակիցներին սպասում են ֆինանսական գրագիտության և մաթեմատիկայի վերաբերյալ 7 հետաքրքիր հարց՝ համապատասխան ընտրված տարիքային խմբին։

Կարևոր է՝ մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնց Idram Junior օգտահաշիվը նույնականացվել է ծնողի կողմից։

Եթե հաղթող մասնակցի Idram Junior հաշիվը նույնականացված չէ, հաղթող կճանաչվի առավելագույն միավորներ հավաքած հաջորդ մասնակիցը, որի հաշիվը նույնականացված է։

Կարգավորումներում պարտադիր է ընտրել մասնակցի դասարանին համապատասխան հարցաշարը, հակառակ դեպքում մասնակցության արդյունքները կհամարվեն անվավեր։ Խնդրում ենք հաշվի առնել, որ պետք է նշել այն դասարանը, որտեղ երեխան սովորել է նախորդ ուսումնական տարում, ոչ թե այն, որը հաճախելու է սեպտեմբերին, օրինակ, եթե երեխան ավարտել է 4-րդ դասարանը և տեղափոխվել 5-րդ դասարան՝ խաղալիս պետք է ընտրի 4-րդ դասարանը։

Խաղա Junius, սովորիր խաղալով և շահիր հիանալի մրցանակներ։

Մրցանակներ՝ 

3-4-րդ դասարաններ
1-ին տեղ - Samsung Galaxy Tab S10 պլանշետ
2-րդ տեղ - Ֆոտոխցիկ Instax Mini SE
3-րդ տեղ - Yerevan Park նվեր-փաթեթ 2 հոգու համար

5-6-րդ դասարաններ
1-ին տեղ - Nintendo Switch OLED
2-րդ տեղ - Samsung սմարթ ժամացույց
3-րդ տեղ - Puma նվեր-քարտ

7-8-րդ դասարաններ
1-ին տեղ - Apple iPad 11 (2025)
2-րդ տեղ - iSpace նվեր քարտ
3-րդ տեղ - AirPods 4 ականջակալներ
Մրցանակները կհանձնվեն հաղթող մասնակիցների ծնողներին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է․

  • Անցնել հղումով և ներբեռնել հավելվածը
  • Նույնականացնել երեխային՝ որպես Idram Junior օգտատեր
  • Հավելվածի ներբեռնումից հետո ընտրել խաղը և մասնակցել մրցույթին։

Մրցույթը կավարտվի 2026թ․ սեպտեմբերի 4-ին։

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

info@asekose.am/095519696
Հասարակություն more