▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մելքոնյան Գագոների կոռուպցիայի պատճառով գեներալներին համարում են կոռումպացված»

«Մելքոնյան Գագոները ժամանակին եղել են բանակում, Մելքոնյան Գագոների կոռուպցիայի պատճառով գեներալներին համարում են կոռումպացված: Կոռուպցիայից, որ խոսում եք, առաջինը գնացեք Մելքոնյան Գագոյի առաջ պահանջը դրեք»:

Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանության ներկայացուցիչների մեղադրանքներին, ըստ որի՝ նախկին իշխանության օրոք երկիրը կոռումպացված էր:

Պատգամավորը նաև արձագանքել է հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Երբ Երկրապահը դիրքերում է, թշնամին ոչ մի շարժ չի կատարում». «Գլուխը պատովն է տվել, ցավոք սրտի դա պոռոտախոսություն է»,- նկատել է Մանուկյանը:

Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները սուտ են ասում, թե բանակում բարեփոխումներ են իրականացվում. «Ես կոնկրետ փաստերով ասեմ. 1.5 տարի է՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ եմ, իշխանությունը կամ կառավարությունը բերել են դրվագային 3-4 նախաձեռնություն, որոնք բոլորը հիմնականում կապված են փողի հետ: Իրականում անկարևոր փոփոխություններ են, որևէ լուրջ գործ չեն անում, առաջնագիծը չեն կահավորում»,- նշել է Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more