▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենակ քավոր Նիկոլի սրտով լինի»

«Իրավունք» թերթը գրում է. «Այլեւս ՔՊ-ականներին պարզ է, որ անմորուս Նիկոլ Փաշինյանը գզրոցից հանել է «հեղափոխական մուրճն» ու մտել պետական կառույցներ։ Այժմ, ըստ ՔՊ-ին մոտ աղբյուրների, հերթը մարզպետներինն է, այլ կերպ ասած՝ հաջորդիվ հրաժարականներ են լինելու նաեւ մարզպետների շրջանում:

Սրանով պայմանավորված՝ այս օրերին բոլոր մարզպետները կիսատ-պռատ գործերն են շտկում, որ հանկարծ ազատվելու դեպքում՝ մի հատ էլ քրգործ չկախվի գլխներին։

Ասում են՝ մարզպետներին հատկապես անհանգստացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նոր նախարարի նշանակումը, ով առաջնորդվում է «Մենակ քավոր Նիկոլի սրտով լինի» սկզբունքով»:

***

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը, որը պատերազմի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր էր, պատերազմից հետո մանդատը վայր դրեց:

«Այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարում եմ նախեւառաջ ի՛մ անձնական եւ ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ»,- հայտարարել էր նա:

Բայց պարզվեց, որ արագ հաշտվեց այդ «իրողության հետ» եւ շաբաթներ անց նշանակվեց մարզպետի տեղակալ։ Նա ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին է, որի պատվին Արցախի Ջաբրայիլի շրջանը կոչվել է Մեխակավան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more