▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք տեսել ռուսական այդ ջանքերը․ Պետդեպը՝ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման մասին

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը՝  պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է վտանգել Արևուտքի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը։

«Բայց մենք չենք տեսել ռուսական այն ջանքերը, որոնց մասին դուք կարող եք խոսել», - հավելել է նա:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Արևմուտքը փորձում է միջամտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և որ այդ հանգամանքը ՌԴ-ն դիտարկում է որպես Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու փորձ։ 

Հավելենք, որ Ամերիկայի հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ հայտնի են ԱՄՆ այն կոնգրեսականների անունները, որոնք մոտ օրերս ժամանելու են Հայաստան։

«Շնորհակալություն կոնգրեսականներ Էնդի Լևինին, Ջիմ Կուպերին, Բիլի Լոնգին, Դիանա Դեգետտին, Ջերի Կոնոլլիին, Ջոն Գարամենդիին և Դեյվիդ Փրայսին Հայաստան կատարելիք CODEL (Congressional Member Delegation) ուղևորության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Սա կլինի այս տարվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսականների արդեն երկրորդ այցը Հայաստան։ Սեպտեմբերի 17-19-ը Երևանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more