▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մոտավոր պատկերացնում ենք, թե որտեղից է գալիս այս էժանագին պատվերը․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արձագանքելով լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»՝ ուզում եմ նշել, որ սա հերթական ցածրորակ ապատեղեկատվությունն է։ Վահե Հովհաննիսյանն ու Հրաչյա Ռոստոմյանը ամենօրյա աշխատանքային գրաֆիկով շարունակում են իրենց հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ ու առնվազն վառ երևակայության արդյունք է նմանատիպ ապատեղեկատվությունը։

Մենք մոտավոր պատկերացնում ենք, թե որտեղից է գալիս այս էժանագին պատվերը, որը մասնագիտական որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս, և ոչ պակաս վատ վիճակում է հայտնվում նա, ով համաձայնում է դրանք կատարել։

Միևնույն ժամանակ ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել գործընկերոջս, որ նմանատիպ դրսևորումների շարունակման դեպքում այլևս ստիպված ենք լինելու դիմել դատարան՝ զրպարտության վերաբերյալ հայցով։

Եվ վերջում, իսկապես ափսոսում եմ, որ այս բարդ փուլում, երբ մենք գտնվում ենք վերահաշվարկների փուլում ու ամեն քվեի համար կռիվ ենք տալիս, որպեսզի մեր ընտրողների իրավունքն իրացված լինի՝ ես իմ ժամանակը տրամադրում եմ ուղղորդված ապատեղեկատվությունների հերքմանը։ Իրոք ափսոս է։

info@asekose.am/095519696
Հասարակություն more