▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք՝ ոստիկաններս, էս երկիրը կործանեցինք. պաշտոնաթող գնդապետ. «ՀԺ»

«Երեկ Երևանի Սայաթ– Նովա փողոցի 10 և 12 շենքերի բակում, որտեղ բնակիչները սպասելիս են եղել այստեղ հյուրանոց կառուցելու նպատակ հետապնդող «Լարկո գրուպ» ՍՊԸ– ի տնօրենին, մեր թղթակցին է մոտեցել ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ալբերտ Սարգսյանն ու իր համաձայնությունը հայտնել մեր թերթի հուլիսի 26-ի համարում իր մասին գրված տեղեկատվության վերաբերյալ։

 

Հայտնել էինք, որ ոստիկանության պաշտոնաթող բարձրաստիճան սպան նեղ շրջանակներում ասել էր, թե՝ «դաշնակներին բռնել եմ, Նիկոլին բռնել եմ, «Բարև Երևանին» բռնել եմ, հիմա իրենց եմ դիմում, որ մեզ օգնեն»։ «Շատ ճիշտ ես գրել»,– մեր թղթակցին ասել է գնդապետը։ «Ես փոշմանում եմ, որ շինարարի մասնագիտություն չեմ ընտրել։ Մենք (ոստիկանները-խմբ.) էս երկիրը կործանեցինք, դուք եք փրկելու, էս երեխեքն են փրկելու»,– անկեղծացել է Ալբերտ Սարգսյանը։ Նա նաև նշել է, որ երբ ինքը համակարգում էր, էսօրվա գնդապետներից շատերն օրպեր էին, հիմա «աճել» են։ «Ես որ հիմա տեսնում եմ, թե որ մասը գնաց... էն պրոֆեսիոնալները գնացին»,– ափսոսանք է հայտնել պաշտոնաթող գնդապետը, որն այս օրերին Երևանում մի շարք նորմատիվների խախտումով կառուցվելիք շինության դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկն է»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more