▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր գործը դատարանում է գտնվում․ Աշոտ Տեր-Մաթևոսյան

«Գոյ» թատրոնի աշխատակիցներն այսօր գնացել են թատրոն և մուտքին տեսել են գրություն. «Հարգելի աշխատակիցներ թատրոն կարող եք մտնել ծառայողական մուտքից»։ 

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում դերասաններից Աշոտ  Տեր-Մաթևոսյանն ասում է. «Եկանք մտնելու մեր թատրոն բնականոն աշխատանքն ապահովելու համար, քանի որ ներկայացումներ ենք պատրաստում և շուտով կհրապարկենք, թե ինչ ձևով ենք ներկայացումները խաղալու, քանի որ մեր ՊՈԱԿ-ն ապօրինաբար փակել են։ Չենք կարողանում  մտնել թատրոն, բանալիով բացվում է, բայց հետևից ինչ որ բանով արգելափակել են։

Դատարանում գործեր կան։ Թատրոնը փակելու համար Սունդուկյան ՊՈԱԿ-ի հետ պետք է լիներ ընդունում-հանձնում, բայց դա չի եղել։ Իսկ որոշման մեջ նշված է՝ եթե «Գոյ» թատրոնի գործունեությունը պետք է դադարեցվի, պետք է ընդունման-հանձնման ակտը ստորագրվի։ 

Մեր գործը դատարանում է գտնվում, իսկ Սունդուկյան թատրոնը հերթական անգամ խոընդոտում է մեր աշխատանքը»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more