Այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մոտ օրերս պատրաստվում են քննարկել ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ «Մի հատ խմբակցություննով կքննարկենք, նաև՝ վարչությունով՝ արդյո՞ք արժի, թե չարժի»,- ասաց Սիմոնյանը։ «Ես, անկեղծ, չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն էդքան բարձր նշաձող դնելուց և էդ նշաձողի տակ մնալուց հետո ո՞նց են վերադառնալու էս դահլիճ»,- նշեց նա։ |