▲ Դեպի վեր

Monday, 17.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Մեր մեջ կա տարիքային մեծ տարբերություն․․․

Դիտեք նաև՝

«Խոստովանություն» հառուստանախագծի հյուրը Գուրգեն Դաբաղյանն էր։

Գուրգեն Դաբաղյան անունը սիրվեց ,երբ դեռ երգիչը փոքր էր։ Հետո բոլորը մտահոգված էին, որ անցումային շրջանում չվնասի ձայնը, եղա՞ն խնդիրներ.

«Ոչ մի խնդիր չի եղել, ուղղակի բնականոն ընթացքով գնացել է ամեն բան։ Եվ այդ ժամանակահատվածը, որ եկավ, պետք էր լռել մի քանի տարի՝ բնականաբար տարբեր խոսակցությունների, ասեկոսեների տեղիք պետք է տային։ Մեր ժողովուրդն էլ սեր ունի ավելի ծաղկացնելով, ճոխացնելով ավելացնելով… Բայց իրականում ոչինչ չի եղել, մի քանի տարի լռել եմ`ձայնափոփոխման շրջանն անցնի»։

Կյանքի ճանապարհով առաջ անցնելով` մի հետաքրքիր ակնթարթ և հանդիպում երկրորդ կեսին։ Ինչպե՞ս է եղել սիրո խոստովանությունը.

«Ինքնըստինքյան  ստացվեց, հատուկ պլանավորված ոչինչ չի եղել։ Մեր մեջ կա տարիքային բավական մեծ տարբերություն և մեր առաջին հանդիպման ժամանակ փոքր էր՝ դպրոցական երեխա էր ընդամենը։ Մենք շփվել ենք ընտանքիներով և ես երկար տարիներ ընկերություն եմ արել իր հայրիկի հետ։ Սիրո խոստովանություն, որ կարող ենք պատկերացնել նվերի տեսքով, մատանու, ծնկաչոք առաջարկություն չի եղել։ Այդչափ ռոմանտիկ չեմ եղել միգուցե կամ արդեն տարիքս ՝31 էի, թույլ չի տվել, չեմ կարա ասեմ։ Արդեն վեց տարի միասին ենք ու դա ապացուցեց, որ մեր միությունն ավելի թանկ ու կարևորա, քան այդ ամենը։ Շատ էմոցիոնալ  պոռթկումները շատ արագ էլ մեռնում են։ Ես ինքս բալանսավորված մարդ եմ և սիրում եմ ստաբիլություն»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more