▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պայքարն ու հետապնդումները՝ դրվագ առ դրվագ. ռեժիմի խմբագրած գործը...

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը ներկայացնում է ամուսնու դեմ փաշինյանական ռեժիմի հետապնդումները՝ դրվագ առ դրվագ։ Այս հոլովակում խոսվում է Իմնեմնիմի փոդքասթի առնչությամբ Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված առաջին քրեական գործի մասին։

«․․․ Տեսնելով իշխանությունների կողմից դսրևորվող բացահայտ բեսպրեձելը՝ Նարեկը տարբեր առիթներով հրապարակային կոչեր էր հնչեցնում իշքնապաշտպանության իրավունքն իրացնելու։ Այդպիսի դեպքերից մեկն էլ տեղի ունեցավ լուսահոգի Մհեր Սահակյանի պարագայում, ինչը համընկել էր Իմնեմնիմի փոդքասթի նկարահանման օրվա հետ։ Տղաները տեսնում են մամուլում առկա տեղեկություններն այն մասին, որ Մհեր Սահակյանը հարձակման է ենթարկվել ՔՊ-ական պատգամավորի կողմից և ինքնապաշտպանության դիմելով մեկ հարվածով կասեցրել է իր վրա ենթադրյալ հարձակումը։ Նկարահանման ընթացքում տղաները բնականաբար անդրադառնում են դեպքին։

Միլոշևիչի և միգուցե նաև Քադաֆիի չակերտավոր փառքին նախանձող իշխանությունների աչքից չի վրիպում Նարեկի՝ ինքնապաշտպանության կոչը և այդ ինքնապաշտպանության կոչը կայծակնային արագությամբ՝ 4 օրում, դառնում է «բռնության հրապարակային կոչ» և հասնում դատարան։ Արցախցի քննիչը խմբագրում է Նարեկ Սամսոնյանի խոսքերը, բոլոր հնարավոր տեղերից հանում է «ինքնապաշտպանություն» բառը և ստեղծում է առաջին քրեական գործը Իմնեմնիմի փոդքասթի շուրջ։

Ինչպես և սպասելի էր, գործը դատարանում ներկայացնող մեղադրանքի կողմն ինքն անգամ իրեն չկարողացավ համոզել, որ խմբագրելով ինքնապաշտպանության կոչը, այն կարող է դառնալ բռնության կոչ։ Եվ 2023 թվականի մարտի 15-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի կողմից կայացվեց արդարացման դատավճիռ , որի ամենախորհրդանշական մասն այն էր, որ այդ օրը հայ մեծ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն էր․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more