▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու․․․

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-3/artur_xazinyan.jpg

«44-օրյա պատերազմի պարտության (դավաճանության) իրական պատճառները գտնելու համար ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի երկու հարցի.

Ինչու՞ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն։

Ինչու՞ չի տրվել ՀՀ ԶՈւ բացազատման (ծավալման) հրաման:

Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2020թ-ի սեպտեմբերի 25-ին ռազմական հետախուզությունը իմացել է 27-ին սկսվող հարձակման մասին, բայց համար մեկ մարտական պատրաստականության և բացազատման հրաման ՀՀ ԳՇ պետը ՉԻ ՏՎԵԼ, փոխարենը կոչ է արել ԶԳՈՆ լինել: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին համար մեկ մարտական պատրաստականության է բերվել և բացազատված է եղել միայն 3-րդ բանակային կորպուսը՝ իր հրամանատարի ինքնուրույն որոշմամբ:

Մնացած բանակային կորպուսներում զորքի բացազատում չի իրականացվել. զինվորները գտնվել են զորամասերում, իսկ զենքն ու զինամթերքը՝ զինապահեստներում:

Գրեթե համոզված եմ, որ հույժ կարևոր այս գործողությունները չեն կատարվել Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով, իսկ դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը: Իսկ եթե չներկայացնի, ապա դրանով կհաստատի, որ ինքը կամ կատարյալ տգետ է, կամ պետական դավաճան:

Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են, մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more