▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մակարյան. «Իմ և Քիմ Քարդաշյանի միջև, իրոք, նմանություն կա»

Դերասանուհի Մերի Մակարյանը, ով կարճ ժամանակահատվածում հասցրել է գերել շատերի սրտերը, հանրությանը հայտնի դարձավ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» սերիալից, որտեղ, թեև նա մարմնավորում է բացասական կերպար, բայց դա չի խանգարում, որպեսզի շատերը սիրեն նրան որպես դերասանուհու: Մերի Մակարյանին արտաքնապես շատ են նմանեցնում Քիմ Քարդաշյանին: Իսկ ի՞նչ է կարծում հենց ինքը` դերասանուհին:

-Այո, շատ եմ լսել, որ ես նման եմ Քիմ Քարդաշյանին:

-Դուք և՞ս այդ կարծիքին եք:

-Դե, կա նմանություն, կարծում եմ՝ նման ենք հատկապես շպարով:

-Ձեզ ուրախացնու՞մ է այդ փաստը:

-Քիմը շատ գեղեցիկ կին է, ցանկացածն էլ կցանկանար նմանվել:

-Իսկ պատահե՞լ է, որ շպարի միջոցով դիտմամբ այնպես անեք, որ նմանվեք:

-Ոչ երբեք:

-Հաճախ են լուրեր շրջանառվում, որ դերասանուհի Մերին ու Շուշաննա Թովմասյանը գժտված են, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրերը:

-Ես և Շուշաննան լավ գործընկերներ ենք, հարգում եմ նրան որպես գործընկեր, այդքանը:

 

Աղբյուր՝  Սլաք.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more