▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերկ կլինեմ, թե հագնված դա իմ կյանքն է». Անահիտ Սիմոնյանը մեկնաբանում է իր մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը

Դիտեք նաև՝

Հայտնել էինք, որ օրեր առաջ տեղի ունեցած ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոյի փակ համերգ-միջոցառմանը ներկա է գտնվել նաև երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ում՝ այդ օրվանից հրապարակած տեսանյութերը իսկական սկանդալի պատճառ էին դարձել և մեծ աղմուկ բարձրացրել։ Բոլոր այն հարթակները, որտեղ տարածվել են տեսանյութերը, ողողված են քննադատական և բացասական մեկնաբանություններով։

ՍթարՆյուզ-ն է գրում և հավելում․ «Հիշեցնենք, որ երգչուհին նախ հոլովակ էր հրապարակել Սուպեր Սաքոյի մասնակցությամբ, ում հետ ջերմ գրկախառնված պարում էր, այնուհետև հրապարակված հաջորդ հոլովակում երևում էր, որ Անահիտը երգիչ Սարո Գևորգյանի հետ մեքենայում երգում և պարում էր։

Եվ Անահիտը որոշել է արձագանքել մեր հրապարակմանը ու երեկվանից պտտվող աղմկահարույց տեսանյութերին՝ հանդես գալով մեկնաբանությամբ։ Երգչուհին հրապարակել է նաև իր և Սարո Գևորգյանի մասնակցությամբ հոլովակի դանդաղեցված տարբերակը՝ ցույց տալու համար, որ ինքը նստած է ոչ թե վերջինիս ծնկներին, այլ կողքին։

Կներես, Անահիտ, որ դու ոչ թե նստած էիր նրա ծնկներին, այլ կողքին և այդ ամբողջ հրապարակման մեջ միայն դա ես նկատել։

Անահիտը իր մեկնաբանության մեջ, մասնավորապես, նշել էր.

«Ես չէի ուզում մեկնաբանել այս պատմությունը, բայց ստիպված եմ:
Որովհետև ես միակ «զոհերից» չեմ, այն հանրային դեմքերի մեջ, որոնց մասին լրատվամիջոցները գրում են ապատեղեկատվություն և ներկայացնում այն ​​այն լույսի ներքո, որը իրենց ձեռնտու է և որով ավելի շատ լայքեր կհավաքեն և դա, իհարկե, լավագույն կողմը չէ։

Սա արդարացում չէ և ոչ մի կերպ բացատրություն չունի, սա ուղղակի ճշմարտություն է, որը դուք չեք տեսնում, քանի որ ձեզ հարմար է տեսնել այն, ինչ ուզում եք տեսնել:
Դուք մանիպուլյացիայի եք ենթարկվում և առաջնորդվում եք նրանով, ինչ ձեզ կերակրվում է…
Հիմա ես դանդաղեցված տեսանյութ կտեղադրեմ, որ տեսնեք արդյո՞ք ես նստած եմ ինչ-որ մեկի գրկում կամ ծնկներին։

Այս հոլովակով ուզում եմ ձեզ ասել հետևյալը. եթե ուզենայի նստել մտերիմ ընկերոջս գիրկը, կնստեի ու սրա մեջ ոչինչ չկա.
ամոթալի է, բայց
ցավոք, ես նստած եմ նրա կողքին։
Եվ սա ապացույցն է այն բանի, որ մեդիան պարզապես ցանկանում է լայքեր հավաքել։

Հաջորդը.. Ես երկար տարիներ ընկերություն եմ արել իմ գործընկեր Սաքոյի հետ և ինքս այս տեսանյութը ներբեռնել եմ story-ներում, քանի որ այն զվարճալի էր և մեր ձախողված լուսանկարը դարձավ կարճ տեսանյութ, ի՞նչ սարսափելի բան կա նրանում, որ մենք նկարվում ենք, գրե՛ք ինձ, խոսենք այդ մասին։ Թե՞ ձեզ իմ տոպը դուր չի եկել։

Եթե ​​ձեզ դուր չի գալիս, թե ես ինչպես եմ հագնվում, դա միայն ձեր խնդիրն է, և ես պարտավոր չեմ հագնվել կամ վարվել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, քանի որ ես նույնիսկ ձեզ չեմ ճանաչում և հավատացեք, որ չեմ էլ ուզում ճանաչել։ Սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր ինձ վատ բաներ են գրում, արդեն համակերպվեք նրա հետ, որ ամեն մարդ պետք է ապրի իր կյանքով, հագնվի այնպես, ինչպես ուզում է, շփվի այն մարդկանց հետ, ում հետ ուզում է շփվել, եթե իմ կյանքում երբևէ տղամարդ հայտնվի , հավատացեք, դուք նրան երբեք չեք տեսնի իմ ինստագրամում։ Դուք պետք է հասկանաք, որ ես և իմ գործընկերը ընկերներ ենք և ոչ ավելին։
Սկսեք ապրել ձեր կյանքով, մի խառնվեք ուրիշների ընտանիքներին, ընկերությանը, ճակատագրերին. սա մեծ մեղք է:

Ես աղջիկ եմ, ով իրավունք ունի ինքնուրույն ապրելու
կյանքը, ինչպես ուզում է, ես կլինեմ մերկ, շղարշ հագած, թե առանց դրա, սա իմ ընտրությունն է՝ իմ կյանքը։ Ես հասկանում եմ, որ դուք իսկապես ուզում եք ինձ տեսնել կոտրված, ընկած և շատ տխուր, բայց դա միայն ձեր ցանկությունն է և ոչ իմ կյանքը: ԻՄ
ԿՅԱՆՔԸ ԵՎ ԻՄ ՈՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ կլինի ամենապայծառը, ամենագունեղն ու ուրախը, խնդրում եմ, հեռու մնացեք արդեն մեզնից։

Դուք նույնն անում եք տղայիս հետ, և եթե ես արդեն դիմադրողականություն ունեմ այդ ամենի հանդեպ, նա չունի, և երբ դուք գրում եք նրան իր հագուստի մասին կամ, թե ինչու է երկար մազերով, սա ՄԻԱՅՆ խոսում է ձեր անդաստիարակության և պարտադրված դիրքորոշումների մասին։

Եթե ​​դուք ճնշում եք ձեր երեխաներին և ոտնահարում նրանց իրավունքները և ընտրությունները, հետո վայելելու եք անգիտակից անհատականություն ունենալու պտուղները։ (սա իմ սուբյեկտիվ կարծիքն է)
Բայց դա միայն ձեր ընտրությունն է, ես չեմ խառնվում իմ կարծիքով, իսկ դուք եղեք սիրալիր, մի՛ խանգարեք մեզ։ Կրկնում եմ՝ իմ երեխան կհագնի այն, ինչ իրեն դուր է գալիս և արտահայտվելու է այնպես, ինչպես ուզում է։ Ես հարգում եմ նրա սահմանները: Այսքանով՝ վերջ»։

Հարկ է նշել, որ Անահիտը հատուկ է իր մեկնաբանության մեջ անդրադարձել որդուն՝ Արմանին, աղմկահարույց թեմայից շեղելու և խղճի խայթ
առաջացնելու համար, քանի որ թեմային առնչվող մեր որևէ հրապարակման մեջ, խոսք անգամ չկա Արմանի հագուկապի կամ արտաքին տեսքի հետ կապված։ Հանուն արդարության պետք է շեշտեթ նաև, որ համացանցի օգտատերերի բոլոր բացասական մեկնաբանություններն ուղղված էին Անահիտին և ո՛չ Արմանին։ Այնպես որ, Անահիտը խոսում է մանիպուլյացիայից, բայց հենց ինքն է այսկերպ փորձում մանիպուլացնել հանրությանը։

Հավելենք նաև, որ ըստ երգչուհու՝ ինքը արդեն դիմել է փաստաբանի օգնությանը՝ թեմայի հետ կապված։

Այնուամենայնիվ, բոլոր հարթակներում կան և՛ տեսանյութերը, և՛ Անահիտի մեկնաբանությունները, ինչպես նաև տարբեր տարիներին արված երգչուհու հայտարարությունները, որոնք, մեղմ ասած, հակասում են իրար»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more