▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանի որդուն «յուղոտ» պաշտոն են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ վերջերս պարբերաբար խոսվում է, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դիրքերը գնալով թուլանում են, «նրան գծերից գցել են», այդուամենայնիվ նրա որդուն նոր՝ բավականին «յուղոտ» պաշտոնի են նշանակել։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Դավիթ Սեդրակյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ։ Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը Երեւանի ավագանու անդամ է եւ կշարունակի համատեղել պաշտոնն ու հասարակական հիմունքներով աշխատանքը»։

 

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more