▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բան ծակեց, «դխկցրեց» գլխիս, ես էլ ջղայնացած էի, լրբացած. ի՞նչն էր Արտյոմ Կարապետյանի բարկության պատճառը

Դիտեք նաև՝

Արտյոմ Կարապետյանը հյուր էր #commentstory էլեկտրոնային  հաղորդմանը։

Արտյոմ Կարապետյանը խոսելով իր մասնակցությամբ հաջողված նախագծերից` անկեղծորեն նշեց, որ «Բանակում» հեռուստասերիալը չի նայել և սկսել է նայել քովիդի ժամանակ և կիսատ է մնացել.

«Վերջերը ընկերներիս հետ նոր պրոյեկտ ենք մոգոնել, քանի որ չենք ուզում «Բանակում»-ի պատմությունները կորչեն ՝ ուզում ենք նստենք, պատմենք, դրա համար սկսել եմ նայել շարունակությունը։ Ամեն գիշեր «Բանակում» եմ նայում. նայում եմ առաջին անգամ ու բնականաբար ոչինչ չեմ հիշում, նույնիսկ այն տեսարաններում, որտեղ ես կամ»։

Հաղորդման շրջանակներում, քանի որ հյուրերին տրամադրվում է տարբեր սոցհարթակներից ընտրված լավ և վատ մեկնաբանություններ, հյուրը կարդում է մեկնաբանությունը և պատասխանում է դրան։

Առաջին մեկնաբանությունն այսպիսինն էր`«Արտյոմ ջան, ծննդավայրիդ լեզուն համով է, մի փոխե լոզուդ, չի ստացվում», որին պատասխանեց դերասանն այսպես.

«Ես նախ քոմենթ չեմ գրում, առավել ևս չեմ պատասխանում, բայց պատերազմի օրերին, քանի որ ակտիվ էի վիդեոներով, մի բան ծակեց, դխկցրեց գլխիս, ես էլ ջղայնացած էի, լրբացած էի, հերթական վիդեոյիս մեջ անդրադարձա այս ու ոչ միայն այս մարդու քոմենթին։ Գիտեք ինչ կա, ես իմ կյանքի մի մասը ապրել եմ Գյումրիում, մյուսը` Պիտերում, մյուս մասը Երևանում, հիմա Եղվարդում, հետո չգիտեմ որտեղ։ Ես նախընտրում եմ խոսել այնպես ինչպես ուզում եմ։ Դու պետք է հասանելի լինես բոլորի համար»։

Հաջորդ քոմենթը՝ «Արտյոմ ջան, ինչքան մեծ ես երևում տարիքիցդ, դու դեռ երիտասարդ ես, ինչի՞ քեզ չես նայում»։

«Այս կինը գիտի՞, որ ես 50 տարեկան եմ»։

Աղբուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more