▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի մութ անկյունում հոնգուր-հոնգուր հեկեկում է մի փոքրիկ էդմոն․․․

Բլոգեր Տիգրան Քոչարյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Ամեն անգամ, երբ Ստեփանակերտի շուկայում ջերմ դիմավորում են Սաղաթելյան Իշխանին, Հայաստանի մի մութ անկյունում հոնգուր-հոնգուր հեկեկում է մի փոքրիկ էդմոն․․․

Ի դեպ, Էդմոն Մարուքյանն արձագանքել է տեսանյութին ու գրել հետևյակը․ «Արցախում՝ այս նույն վայրում և նույն մարդկանց մանիպուլացնելով նյութեր էին պատրաստում, թե իբր ինձ վատ են ընդունել, իսկ այ երևանյան ասֆալտի վրա «հերոսացած», բայց իրականում Արցախի համար ոչ մի բան չարած, անգամ ՀՀ զինված ուժերում չծառայած մարդուն լավ են ընդունում:
Ամոթ է ուղղակի, թե բա էն Մարուքյանն եկավ ի՞նչ բերեցինք գլուխը:
Մարուքյանը Ձեր գլխի մազերի չափ գործ է արել ու անում Արցախի համար, բայց դրա մասին եկեք լռենք:
* Տեսանյութը պատրաստել են այդ պահին շուկայում պատահական հայտնված ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական՝ «Ապառաժ» կայքի թղթակիցները»:

Սրան արձագանքելով էլ Տիգրան Քոչարյանը գրել է․ Մարուքյանը իրա գլխի մազերի չափ գործ է արել ու անում Արցախի համար, բայց դրա մասին եկեք լռենք․․․

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more