Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազատություն ռադիոկայանին հայտնել է․ «Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի»։ Մի նախադասության մեջ նա որքան սխալներ և կեղծիք է թույլ տվել։ Իհամ Ալիևը Սյունիքով ճանապարհին միջանցք է անվանում, ցանկանում է, որ այնտեղ հայկական մաքսատուն և սահմանային անցակետ չլինի, ինչը Հայաստանի համար անընդունելի է, ինչպե՞ս է ճանապարհների ապաշրջափակման թեմայի քննարկումը կառուցողական մթնոլորտում ընթանում, երբ Ալիևը Հայաստանին զիջումներ պարտադրելու համար սադրանքների է դիմում և Հայաստանի սահմանագոտում ժամկետային զինծառայողներ են զոհվում։ Ո՞ւմ կողմից են քաղաքական խարդավանքները և ինչո՞ւ են դրանք «անհասկանալի», եթե անհասկանալի են, ինչո՞ւ ես լիահույս, որ գործընթացը շուտով հաջողությամբ կավարտվի»։ |