Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի քաղաքական գործիչ կա ասում է՝ Փաշինյանի վրա դրսից ճնշում կա, բայց նա վախեցողներից չէ։
Հաստա՞տ։
Ո՞վ է Հայաստանի սահմանները պատրաստ բացել ադրբեջանցիների համար։
Ո՞վ է հրաժարվում Արցախ գնալ։
Ո՞վ է վախենում Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։
Ո՞վ է լռում, երբ Ալիեւը համատարած հոխորտում ու վիրավորում է իրեն։
Ո՞վ է համակերպվել Հայաստանի 41 քառ. կմ օկուպացիայի հետ։
Ո՞վ է սկուտեղի վրա Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ արել» բոլորի առջեւ։
Ո՞վ է թուրքերի վերջնագրերը «դրական ազդակ» համարում։
Ե՞ս:
Թե բա անհնար է նրան ճնշել։
Երկիրը հասցրել են աշխարհաքաղաքական հետերայի կարգավիճակի, մի հատ էլ խոսում են»։
«Ամսի 30-ի հանդիպմանը, որտեղ պատրաստվում են լուրջ ճնշումներ գործադրել Փաշինյանի վրա՝ Սյունիքում, Մեղրիի հատվածում տարանցիկ ճանապարհի վերահսկողությունը մաքսիմալ վերցնելու առումով, լինելու է՝ ժողովրդական լեզվով ասած՝ պոնտի վրա վախեցնելը»,- «Ազատ զրույցի» եթերում հայտարարել էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ «Փաշինյանը վախեցողներից չէ»: «Եթե պատերազմից հետո, էդ ճնշումների միջով, ԳՇ և այլն, անցավ ու կարողացավ դիմակայել, էստեղ էդ խնդրին գնացողը չի»,- հավելել էր քաղաքական գործիչը: |