▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի ռուսական լրատվական կայք պայթյունի մասին լուրը տվել է պայթյունից մի քանի ժամ առաջ»

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրմալուի պայթյունից ժամեր անց ԱԻՆ-ը շտապեց հայտնել, որ ահաբեկչությունը որպես վարկած բացառվում է: Դեռ ոչ մի բան հայտնի չէր, բուն դեպքի վայրն անհասանելի էր, որևէ հետաքննական գործողություն չէր արվել, բայց «մասնագետներն» արդեն վստահ էին, որ ահաբեկչություն չի: Բնական է` սա էլ ահաբեկչության վարկածը դարձրեց օրակարգային, քանի որ հանրությունն էս իշխանությունների ամեն մի բառ սկսել է հակառակ իմաստով ընդունել:

Հաջորդիվ իշխանության տեղեկատվական ռեսուրսները սկսեցին տարածել թեզեր այն մասին, որ, պայթուցիկ ներմուծող ու իբր ՀՀԿ-ի հետ փոխկապակցված, «Ապառաժ» ընկերությունն առնչություն ունի դեպքի հետ: Սրան հետևեց ՌԴ դեսպանատան շատ անհասկանալի ու ըստ այդմ խիստ կասկածելի բողոքի նոտան, որտեղ նրանք պահանջում էին ՀՀ իշխանություններից իրենց ահաբեկիչ չնշանակել: Երկու օր անց արդեն Փաշինյանն անձամբ կրիմինալիստիկայի ոլորտի իր «հանճարը» դրսևորեց, պնդելով, որ ահաբեկչությունը բացառված է, քանի որ «կար վազող մարդ ու ծուխ»: Սրան ի պատասխան արդեն ՌԴ ԱԳՆ-ն պահանջեց, որ ՀՀ-ն պատասխանի, տեղի չունեցած ահաբեկչության իրենց չմասնակցելու մասին, իրենց իսկ բողոքի նոտային:

Իմիջիայլոց, ՌԴ ԱԳՆ-ի նույն ասուլիսի ժամանակ խոսնակը կոչ արեց ՀԱՊԿ գծով իրենց դաշնակիցներին կողմնորորշվել արտաքին քաղաքական ուղղվածության առումով: Խոսնակը, սակայն, չհստակեցրեց, թե ինչպես պիտի ՀԱՊԿ անդամները ՀԱՊԿ-ին տեղեկացնեն իրենց կողմնորոշման մասին, քանի դեռ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում փաստաթղթաշրջանառության հետ շատ լուրջ խնդիրներ կան, օրինակ` Հայաստանից դիմումը նրանք այդպես էլ չգտան...

Ու եթե սա բավարար չէր, ապա ցանցում նաև հայտնվում են սքրինշոթեր, որտեղ երևում է, որ մի ռուսական լրատվական կայք պայթյունի մասին լուրը տվել ա պայթյունից մի քանի ժամ առաջ: Այս ամենն ինձ հիշեցրեց ՌԴ Պետդումայում Վլադիմիր Ժիրինովսկու հայտնի ելույթը, որտեղ նա վրդովվում է այն փաստով, որ իրենց հայտնել են, որ 1999 սեպտեմբերի 13-ին Վոլգոդոնսկում բնակելի շենք է պայթել, մինչդեռ այդ շենքը պայթել էր չորս օր անց, սեպտեմբերի 17-ին, իսկ 13-ին ուրիշ քաղաքում էր պայթյուն տեղի ունեցել:

Հ.Գ. Ապառաժի մասով իմ գրառումը նույնպես տարընթերցման տեղիք տվեց, քանի որ զլացել էի մանրամասն անդրադառնալ այն մասին, թե ինչ ասել է թե պահեստ ու պայթուցիկ: Փաստացի Սուրմալուում եղել է տոնական հրավառությունների խանութ, որն էլ մեծածախ առևտրի փոքր պահեստ է հանդիսացել: Պահեստ, որի պարունակությունը ոչ մի պարագայում չէր կարող նման պայթյունի հանգեցներ: Բուն խանութն էլ «Ապառաժին» ուղղակիորեն չի պատկանում, այլ փոխկապակցված է: Գրառմանս բուն ենթատեքստն այս մանրուքները սակայն չեն փոխում: Ես վստահ եմ, որ որոշ շրջանակներ պայթյունը որոշել են գցեն Ապառաժի «ջեբը», որ տապալեն Իրանին կապող մայրուղու շինարարությունը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more