ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել. «Մի տեսե՛ք՝ ի՜նչ եմ պեղել․․․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ՔԱՐՎԱՃԱՌԻ հռչակագիրը։ Այո՛, այո՛, այն նույն Արմեն Գրիգորյանն է, ում լեզուն կպապանձվեր, եթե ասեր, որ թուրքերը հայերի դեմ թշնամական վարքագիծ են որդեգրել։ Նույն Արմեն Գրիգորյանը, ով ակտիվորեն գովերգում է խաղաղության դարաշրջանը և կոչ է անում թուրքերի հետ խաղաղ ապրել։ Իսկ հեռավոր 2012 թվականին Արմեն Գրիգորյանը հայտարարում էր․ «Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ՝ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են»։ Այդ նույն Արմեն Գրիգորյանի վարչապետն առանց մի կրակոցի, առանց որևէ սակարկության Քարվաճառը հանձնեց թուրքին, իսկ Արմեն Գրիգորյանը չհանդգնեց հիշել իր հեղինակած հռչակագիրը։ Քարվաճառի հռչակագրով ու Աղդամի նռով եկան իշխանության, որ կործանեն Քարվաճառն ու մյուս ազատագրված տարածքները․․․»։ |
«Մի տեսե՛ք՝ ի՜նչ եմ պեղել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet