Հայաստանը Նիկոլի մատուցած ցուցափեղկը չէ, մի՛ անտեսեք ՀՀ իշխանությունների ճնշումները. ԵՄ պաշտոնյաներին երեկ նամակով դիմած ՀՀ ընդդիմադիր 6 ուժերն այսօր բողոքի ակցիա են անում Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց։
«Մենք բոլորին գրկաբաց պատրաստ ենք ընդունել մեր հայրենիքում, բայց գալ և տանտերերից չհարցնել՝ ո՞նց եք, թույլատրելի չէ։ Վստահ եմ` Երևանում այդ օրերին (մայիսի 4-5–ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովն է կայանալու) լինելու են բազում ակցիաներ, բայց նաև վստահ եմ, որ իշխանությունը փակելու է բոլոր հնարավոր ֆիզիկական մուտքեր։ Ուզում եմ շեշտել՝ այս ակցիան արժեքային է, ազատության, արդարության և մարդու իրավունքների համար է, որևէ մեկի մտքով չանցնի, որ մեր ակցիաները հակաեվրոպական են։ Ո՛չ, սա է իրական եվրոպական արժեքների համար պայքարը։ Մենք կոչ ենք անում վերջ տալ երկակի ստանդարտներին, երեսպաշտ չլինել և կանգնել հանուն ժողովրդավարության»,–ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Վերջում ընդդիմադիր ուժերը նամակ հանձնեցին ՀՀ–ում ԵՄ–ի դեսպանին։


