▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Ծառուկյանը «Գանգնամ սթայլ» ոճում

Վերջին շրջանում Հայաստանում նոր ոճ է արդիական` «Գանգնամ սթայլ»:

Գրում է esyes.am-ն ու հիշեցնում, որ արավ կորեացի երաժիշտ Փսիի` քեյ-փոփ ժանրի նոր սինգլը նոր ոճ թելադրեց ամբողջ աշխարհում: Երգը թողարկվել է 2012թ. հուլիսի 15-ին, սակայն մինչ օրս շարունակում է արդիական լինել: Այն հայկական հեռուստաալիքների ամանորյա ծրագրերի հիթն էր: YouTube-ում երգը գրանցել է 1208677951 դիտում:

Երգը Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է որպես YouTube-ում ամենից շատ հավանությունների արժանացած տեսանյութը։ Հոլովակն արժանացել է նաև MTV-ի «Europe Music Awards» մրցանակին։

«Գանգնամ սթայլ» կորեական արտահայտությունը նորաբանություն է, որի հիմքում ընկած է Սեուլի Քանգնամ թաղամասի ապրելակերպը։ 

Դեռահասներն իրենց սիրելի երգիչներին են պատկերացնում այդ ոճում` երգը համադրելով սիրելի երգիչների տեսահոլովակին: Միհրան Ծառուկյանի երկրպագուները համադրել են երգչի տեսահոլովակն ու  «Գանգնամ սթայլ» երգը:

Այս ոճում են հանդես եկել նաև Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները:

Փոքրիկ Դավիթ ԱրմԱնին ևս հանդես է գալիս  «Գանգնամ սթայլում» :) Ի դեպ, Դուք ևս կարող եք  տեսահոլովակ պատրաստել Ձեր փոքրիկի անունով հետևյալ հասցեով: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more