▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Հայկոն և ուրիշներ երգեցին Սերժ Սարգսյանի համար

Տղերքը խոսում էին, որ Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակն են տեսել, ու ասում էին, որ այն բավական լավն է ստացվել: Պարզվում է՝ երգը գրել է կույր կոմպոզիտոր, իրավաբան Ալբերտ Աբգարյանը, ում տարիներ առաջ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարությունում աշխատանքի էր ընդունել, ապա իր հետ տարել նախագահական՝ աշխատելու որպես իրավաբան: Իմացա, որ երգը Ալբերտը նվիրել է նախագահին դեռ մեկ տարի առաջ, և նախագահն այնքան է հավանել այն, որ որոշել է, որ հենց այդ երգն է ուղեկցելու իրեն այս քարոզարշավի ընթացքում: Երգը շլյագերային տրամադրությունների մեջ է: Ասում են՝ հոլովակն էլ կրեատիվ է արված ու երգին բնավ չի զիջում: Ի դեպ, երգում են Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Հայկոն և ուրիշներ:

 

Վահան Ղուկասյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more