«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը՝ Աֆրիկյանների պանդոկում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի երեկոյի ընթացքում, տհաճ միջադեպ է տեղի ունեցել զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ներկայում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի միջեւ: Ըստ մեր տեղեկությունների՝ երեկոյին իր հոր` Սուրիկ Կոստանյանի հետ մասնակցող Գ. Կոստանյանը մեղադրել է ՀՀ դատարաններին Մատաղիսի գործով երեք երիտասարդներին արդարացնելու համար, ինչին բավական կոշտ կերպով հակադարձել է Հ. Մանուկյանը: Դրանից հետո լուրջ լեզվակռիվ է ծավալվել Մանուկյանի ու արդեն գինովցած Կոստանյանի միջեւ, ինչի արդյունքում Մանուկյանը հեռացել է: Ի դեպ, ուշագրավ է, որ մոտ 40 հրավիրյալներից, որոնց թվում են եղել Արման Մկրտումյանը, Տիգրան Մուկուչյանը եւ արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, բացակայել է միայն ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Միջադեպ պատգամավորի ծննդյան տոնին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


